Հատվող եթեր

Ստատիկ արվեստի դինամիկ պատկերումը․ «Հատվող եթեր»

Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ստեղծագործական տարեգրության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում վաստակաշատ Հենրիկ Իգիթյանը: Մայիսի 13-ին Գեղագիտության ազգային կենտրոնում բացված գեղանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին, նաև խորհրդանշական էր. 25 տարի առաջ՝ այդ նույն օրը, նույն վայրում հիմնանորոգված սրահի առաջին ցուցահանդեսը Հենրիկ Իգիթյանը վստահել էր 13-ամյա Արթուրին՝ տեսնելով իր սանի բացառիկ տաղանդը:

Այն ինչ տեսնում, զգում և իր անչափ յուրահատուկ ձեռագիրը կրող կտավների միջոցով փոխանցում է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը աննկարագրելի տպավորիչ է, ջերմ, հոգեհարազատ, գեղեցիկ ու չպարտադրող:

Հարթ տարածության վրա պատկերված կյանք, շարժում, զգացմունք, գործողություններ. բազմաժանր ստեղծագործություններ, որոնց թեմաների ընտրության հարցում հեղինակը չունի սահմանափակումներ:

Քաղաքային խորհրդավոր ու հետաքրքիր միջավայրի տարբեր երևույթներ, իրեր, մարդկային կերպարներ իրենց առանձնահատկություններով, բնավորություններով, տրամադրություններով, մեր իրականության անբաժան մասը կազմող և յուրաքանչյուրիս առօրյան լրացնող հասարակական փոխադրամիջոցներ, անգամ անհրապույր թվացող տեսարաններ, որոնք հեղինակի կտավներում վերածվում են արվեստի գործերի, իսկ մեզ մնում է դիտել, զարմանալ, ապշել, լռել, լսել և «աղմուկի միջով» զգալ յուրաքանչյուր կտավը:

Արթուր Հովհաննիսյանը նկարել սկսել է երկուսուկես տարեկանում: Տարիներ անց Արթուր Հովհաննիսյանն ընդունվում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, հետագայում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, այնուհետև ասպիրանտուրա, ստանում արվեստագիտության թեկնածուի, դոցենտի գիտական աստիճան ու այսօր էլ, դասավանդելով կյանքի անբաժանելի մասնիկը դարձած նույն բուհում, գերագույն հաճույք ստանալով, սկսնակ նկարիչներին է փոխանցում նկարչության գաղտնիքների սեփական փորձը:

Զրույց գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի և արվեստաբան Օվսաննա Քարամյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button