ԿարևորՏնտեսական

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին:

Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված տեսքով ապրանքների ներմուծմանը:

Copyright © State Revenue Committee of RAAll rights reserved

Ընդունված որոշումները վերաբերում են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրը հաստատող փաստաթղթերին և տեղեկություններին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված  հատուկ պարզեցման կիրառմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան  ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային, առևտրային և այլ փաստաթղթերում մաքսային մարմինների կողմից նշումներ չկատարելու դեպքերին առնչվող մի շարք հարցերին:

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է նաև «ԵԱՏՄ համագործակցության նոր ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Աշոտ Մուրադյանը, անդրադառնալով մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը, կարևորել է  գործընթացում ժամանակակից լուծումների կիրառումը, ինչը հնարավորություն կտա առավելագույն բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը: Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև արագ տեմպերով զարգանում է տեղեկատվական փոխգործակցությունը, ինչը համահունչ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության աճին: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև մաքսային մարմինների թվայնացման արդյունքում ստեղծվող հնարավորությունները, որոնք կնպաստեն մաքսային ծառայությունների արդյունավետ և թիրախային մատուցմանը:

 Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 39-րդ նիստն անցկացնել 2022 թվականին, Հայաստանի Հանրապետությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button