ԿարևորՀասարակություն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ողջույնի խոսքում Երևանի առաջին փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի միջև, այլև վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաջողվի համաձայնության գալ գործակցության նոր ոլորտների շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավաստիացրել է, որ քաղաքին, որը Փարիզին տվել է, օրինակ, «Թումո»-ի գաղափարը, Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է աջակցել ու զորակցել ամեն ինչում՝ հնարավորությունների սահմանում։

Այցի շրջանակում նախանշված է Փարիզի քաղաքապետի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների հետագա գործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Ցուցադրել ավելի
Back to top button