15 րոպեն քիչ է

Մինչև կյանքի վերջը «Ալմաստ» երգող արտիստը․ «15 րոպեն քիչ է»

Նա ծնվել է Ռուսական կայսրությունում, մանկությունն անց է կացրել Սովետական Ադրբեջանում, իսկ ճանաչում գտել ու իր ամբողջ կյանքն ապրել Հայաստանում։

«1929 թվականին տեղափոխվել է Մոսկվա,- սկսում է Ռուբեն Մաթևոսյանը,- երգել Արևելյան ինքնագործ անսամբլում։ 1933 թվականից սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգներով։ Սովորել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական և դրամատիկական ստուդիաներում»։

«Մի կարևոր բան այստեղ չմոռանաս ասել, — ընդհատում է Մարտին Վարդազարյանը,- նա մասնակցել է Ռ. Սիմոնովի բեմադրություններին, որն էլ նպաստել է երգչուհու դրամատիկական ձիրքի զարգացմանը»։

1937 թվականին ավարտել է դասընթացները և տեղափոխվել Երևան, ու սա դարձել է ճակատագրական քայլ նրա կյանքում։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել մինչև իր կյանքի վերջը «Ալմաստ» երգած տաղանդավոր Տաթևիկ Սազանդարյանի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button