Դպրություն

Երկխոսության հարթակ` դպրոց չհաճախող երեխաների ծնողների համար․ «Դպրություն»

Ամփոփվեցին «Կրթության իրավունք բոլորի համար» արշավի արդյունքները, որի նպատակն է նպաստել կրթությունից դուրս մնացած երեխաների ներառմանը կրթական համակարգում։

Նախագծի նպատակն է նպաստել կրթությունից դուրս մնացած երեխաների ներառմանը կրթական համակարգում՝ բացահայտելով կրթությունից դուրս մնացած երեխաներին, ծնողների հետ իրականացնելով հանդիպում-քննարկումներ և շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքներ՝ ստեղծելով երկխոսական հարթակ հանրակրթությունից դուրս մնացած և դպրոց չհաճախող երեխաների ծնողների և համապատասխան պետական մարմինների ու այլ շահագրգիռ կողմերի միջև։

«Դպրություն» հաղորդաշարի տաղավարում երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառների, նրանց բացահայտման ուղիների, գործող կարգավորումների, կիրառելի գործիքակազմի, ինչպես նաև երեխաներին կրթական համակարգում ընդգրկելու մեխանիզմների մասին են խոսում «Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալական-իրավական ներառման» ՀԿ նախագահ Սյուզաննա Պետրոսյանը, Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Մանասյանը, ծնող, ուսուցչուհի Ալլա Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button