ԿարևորՀասարակություն

Դեսպան Տոլմաջյանը Կաննի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է կինոյի ոլորտում համագործակցության հեռանկարներին

Մայիսի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարին, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում դեսպանը և քաղաքապետը մտքեր են փոխանակել ակտուալ միջազգային գործընթացների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ֆրանսահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ընդգծված ուշադրության, ինչպես նաև հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության ուղղությամբ կատարված քայլերի համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին. ձեռք են բերվել մի շարք ծրագրերի շուրջ համագործակցության պայմանավորվածություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button