ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ

92 կգ քաշայինների 1\8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մենամարտել է սլովակ Դավիդ Միխալեկի հետ և երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ է տարել տեխնիկական նոկաուտով:

«Լավ մենամարտ էր: Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես պլանավորել էի: Հուսով եմ` հետագայում էլ հաղթանակներ կունենամ: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթական մենամարտից հետո ասել է Նարեկ Մանասյանը:

Մենամարտից հետո Մանասյանին շնորհավորել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և մասնագիտական մի քանի խորհուրդ տվել նրան:

Այս հաղթանակի շնորհիվ Մանասյանը դուրս է գալիս ԵԱ-ի քառորդ եզրափակիչ:

Այսօր ավելի վաղ 1\4 եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button