Խոշորացույց

Այդքան նման և այդքան տարբեր I և III հանրապետությունները. «Խոշորացույց»

Հայտնի ասացվածքը մի փոքր փոփոխելով սկսեմ խոսքս` հայերը կանխատեսում են` Աստված տնօրինում։ Հենց այսպիսի մի օր էր 1918 թվականի մայիսի 28-ը, երբ հայտարարվեց Առաջին Հանրապետությունը։

Եվ իրոք, Հայաստանը եւ հայ քաղաքական ուժերն ու միտքը պատրաստ չէին Արեւելյան Հայաստանում անկախության հասնել։ Իմ կարծիքով, Ռուսական տիրապետության ժամանակ անկախ պետության մասին կարելի էր խոսել եւ մտածել միայն Արեւմտյան Հայաստանը, կամ ինչպես ընդունված էր նաեւ ասել` Տաճկահայաստանը նկատի ունենալով։

Ռուսական կայսրությունը փորձում էր հայերի անկախության եւ պետականության ձգտումները հեռու պահել իր տիրապետության տարածքներից։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչ խնդիրների առաջ էր կանգնել Առաջին հանրապետությունը` պետական ինստիտուտների ձեւավորման գործում

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչ խնդիրների առաջ էր կանգնել Առաջին հանրապետությունը` պետական ինստիտուտների ձեւավորման առումով

Իսկ ահա 20-րդ դարավերջում` 1990 թվականին Հայաստանի անկախությանը քաղաքական միտքը արդեն պատրաստ էր, պատրաստ էր նաեւ հասարակությունը։

Բայց եւ երկու անկախ պետությունների ստեղծումն ունեին նաեւ ընդհանրություններ։ Աշխարհաքաղաքական տեղաշարժեր, հարյուր հազարավոր փախստականներ, ավերածություններ` մի դեպքում պատերազմից, մեկ այլ դեպքում` երկրաշարժից, եւ ընթացող պատերազմ։ Եվ մի ընդհանրություն էր նաեւ երկու հանրապետությունների համար 1920 եւ 2020 թվականների աշունը` արյունոտ պատերազմ եւ պարտություն, որոնք կրկնվեցին գրեթե օրերի նույնությամբ հարյուր տարի հետ։

Անի Մինասյանը երեք պատմական շինություն է առանձնացրել Առաջին հանրապետության կարճատեւ պատմությունը ներկայացնելու համար
  • Երկու հանրապետություններում էլ հիմնական հակասությունը Թուրքիայի հետ էր։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ Թուրքիայի հետ, այսպես ասենք, լեզու գտնել,
  • մեր երկու հանրապետություններում էլ իշխանություններին չհաջողվեց ստեղծել կոնսենսուս ազգային կարեւորագույն խնդիրների շուրջ. ինչո՞ւ
  • որոնք էին այն բացթողումները, որոնք  կրկնվեցին եւ առաջին, եւ երրորդ հանրապետություններում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանի հետ խոսում էինք Առաջին եւ երրորդ հանրապետությունների տարբերությունների եւ ընդհանրությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button