ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի հանդիպումը, Twitter-ի իր գրառման մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵՄ միջնորդությամբ անցկացվող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության»,-հավելել է Բլինքենը։


2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աշխատելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ հանձնաժողովներում սահմանային անվտանգության հարցերի շուրջ։

Երկրորդ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Ցուցադրել ավելի
Back to top button