Հաջողության նոտա

Յուրաքանչյուր պարտություն պետք է ավելի ուժեղ դարձնի մարդուն․ «Հաջողության նոտա»

Ամեն ինչ սկսվեց ծնողներից, որոնք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ են: Թեև խուսափում էր դերասան դառնալուց, ընդունվեց Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, երկու օր դասի գնալուց հետո հասկացավ, որ իրենը չէ։

Ամեն անգամ անցնելով Երգի թատրոնի կողքով՝ երազում էր, որ մի օր կընդունվի` Արթուր Գրիգորիչի մոտ սովորելու. երազանքն էլ իրականություն դարձավ։ Թատրոնը սեր է, նա՝ երգող դերասան, էմոցիոնալ է ու նպատակասլաց:

Նրա համար կարևոր է, որ հաջողությունը չընկնի երկնքից, պետք է այն վաստակել, քայլ առ քայլ հասնես դրան՝ աշխատել, չկոտրվել և հավատալ։ Վերադարձ չկա, որովհետև դա կլինի պարտություն, նա միշտ սիրում է հաղթող լինել, հաղթել է ու հաղթելու է:

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանի «Հաջողության նոտան»:

Back to top button