ԿարևորՀասարակություն

Լսողության խանգարումներ ունեցող երեխաները ցուցադրել են «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացումը

Մայիսի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ցուցադրվող «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացմանը, որը բեմադրված էր Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների կողմից:

Պաշտպանն իր խոսքում նշել է, որ տաղանդավոր սաները հոգեպարար ներկայացման միջոցով ցույց տվեցին աշխարհի բոլոր դժվարությունները հաղթահարելու ու գեղեցկությունները բացահայտելու իրենց խիզախությունը:

Կարևորելով միջոցառման մարդասիրական նպատակը՝ ՄԻ պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դրական տրամադրություն պարգևելու համար և նշել, որ «Մեծահասակները երիտասարդներից դեռ շատ բան ունեն սովորելու»:

Կրթահամալիրի սաների նախաձեռնությամբ ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի հայկական «ՔայլՏեք» ընկերության MetaGait VR ակնոցների արտադրությանը, որոնք կնվիրաբերվեն զինվորական հաշմանդամություն և մանկական ուղեղային կաթված ունեցող անձանց:

Back to top button