ԿարևորՀասարակություն

Ժամանակակից ռենտգեն սարք` Գորիսի բժշկական կենտրոնին

Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանի հետ այցելել է Գորիսի բժշկական կենտրոն: 

Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կենտրոնին նվիրաբերել է ժամանակակից ռենտգեն սարք` որպես ԵՄ աջակցության ավելի մեծ փաթեթի մաս։ 

ԵՄ «Համերաշխություն հանուն առողջության» ծրագրով Գորիսի բժշկական կենտրոնին մատակարարվել է 1 էլեկտրասրտագրման ապարատ և 3 թթվածնի կոնցենտրատոր, որոնք օգնել են հարյուրավոր հիվանդների ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից։ 

Միջոցառմանը մասնակցել են ԵՄ անդամ երկրների դեսպաններ։ Հյուրերն այցելել են նաև Գորիսի պոլիկլինիկաների պատվաստման սենյակներ, որտեղ հանդիպել են 65 և ավելի տարիքի անձանց, ովքեր բժշկական խորհրդատվություն են ստացել և պատվաստվել «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակում։

Back to top button