ԿարևորՀասարակություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այնուհետև աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 20-22, գիշերը` 7-9 աստիճան տաքության սահմանում։

Back to top button