Սփյուռքի ձայնը

Ինչո՞ւ են փակվում սփյուռքի հայկական կառույցները․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքը մեծ արժեք է, որի պահպանման ժամկետը, ըստ էության, սահմանափակ է։ Ձուլման ճնշումներն ուժեղ են և սփյուռքին անհրաժեշտ են ամուր կապեր Հայաստանի հետ՝ իրեն պահպանելու համար։ Ի՞նչ իրավիճակ է հայկական սփյուռքի տարբեր համանքներում՝ Իրանում, Կիպրոսում՝ ներկայացնում են համայնքային գործիչները, տվյալ երկրների պետական կառույցներում ընդգրկված մեր հայրենակիցները։

Կիպրոսի հայ համայնքը այն եզակիներց է, որտեղ արտագաղթին նպաստող ոչ մի պայման չկա, որովհետև այստեղ համայնքն ունի կառավարության հարյուր տոկոսանոց աջակցություն, ասում է Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի շահերը ներկայացնող պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և նշում, որ Կիպրոսը առաջին եվրոպական երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Վարդգես Մահտեսյանը պատմում է նաև, որ Կիպրոսում ունի երեսփոխանական՝ պատգամավորական գրասենյակներ, որտեղ արվում է հնարավոր ամեն ինչ՝ օգտակար լինելու հայությանը ինչպես տեղում, այնպես էլ Արցախում և Հայաստանում։ Կիպրահայ փոքրիկ համայնքը իր մեծ ներդրումը ունեցավ նաև արցախյան 44–օրյա պատերազմի օրերին։

Թեհրանում ապրող մեր հայրենակից գրող, թարգմանիչ, բանասեր, իրանահայ գրողների միության անդամ Հովիկ Մինասյանը սկսել է ստեղծագործել դեռևս երիտասարդ տարիքից և արդեն 30 տարի է զբաղված է գրական– ստեղծագործական և բանասիրական աշխատանքով։ Հայերենով և պարսկերենով հրատարակել է 30 անուն գիրք։

Գրողը բավարարված է իր ստեղծագործական կյանքով, միայն ցավ է հայտնում, որ համայնքը շատ է նոսրացել, արտագաղթը շատ է Իրանից, այդ իսկ պատճառող փակվում են դպրոցներ, համայնքային կառույցներ։

Ցուցադրել ավելի
Back to top button