ԿարևորՀասարակություն

«Արաբկիր» բժշկական համալիրում երիկամի 200-րդ փոխպատվաստումն է կատարվել

«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը։

Երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ փլատակների տակ մնացած մարդկանց կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել:

Հեմոդիալիզը, սակայն, ազդում է կյանքի որակի վրա՝հատկապես երեխաների դեպքում: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:

Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական եւ այլ ասպեկտներ քննարկելով եւ հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում:

Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է եւ, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը:

«Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպասեր բաժանմունքը միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով եւ մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:

Ցուցադրել ավելի
Back to top button