ԿարևորՀասարակություն

Ամեն չորրորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում

Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ շեշտադրում ենք հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում։ Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

 «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են այսպես կոչված մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։

Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։ Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։ Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»,–գրել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button