Խոշորացույց

Տարանցիկ երկրի և նոր հայրենիքի միջև. «Խոշորացույց»

Անցած մի քանի շաբաթները, երբ պատրաստվում էինք այս հաղորդմանը, ես հետեւում էի Ռուսաստանից Հայաստան ժամանած բլոգերներին ու ինձ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես երեք տասնամյակի ընթացքում հարյուրամյա կապերն այնպես կարելի է կորցնել, որ ռուսաստանցիների համար Հայաստանը լինի անծանոթ մի երկիր, որտեղ գտնվող Արարատը պարզվի, որ հարեւան երկրի` Թուրքիայի տարածքում է։

Ահա թե ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան ժամանած միգրանտներից ինչպիսի դաս եմ սովորել. եղած պատմական կապերը հեշտորեն կարելի է կորցնել կամ ընդհատել։

«Ռադիոլուր» ծրագրում օրերս հյուրընկալել էին Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրին» տված վիճակագրական տվյալներ էր հայտնել

Բայց ռուս-ուկրաինական պատերազմը նաեւ մեկ այլ անակնկալի առաջ կանգնեցրեց մեզ։ Հայաստան ժամանեցին բազմաթիվ միգրանտներ, որոնք մեր մոնոէթնիկ երկրին ինչ-որ հետաքրքիր տեսք տվեցին, մեր փողոցներում եւ ճանապարհներին կարող ենք տեսնել սլավոնական արտաքինով բազմաթիվ մարդկանց։

Միգրացիոն ակտիվ այս շրջանը որքա՞ն կշարունակվի, Հայաստան ժամանած ռուս, ուկրաինացի եւ բելառուս միգրանտները որքա՞ն կմնան Հայաստանում, նրանց համար Հայաստանը տարանցի՞կ երկիր է, թե՞ նոր հայրենիք։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը հայրենիքում հաստատված մեր սփյուռքահայ հայրենակիցների մասին
  • Ի՞նչ տարբերություն կա սլավոնական երկրներից ժամանածների եւ մերձավորարեւելյան երկրներից ժամանած մեր հայրենկիցների միջեւ` միգրացիոն տեսանկյունով,
  • ռուս բլոգերների նյութերում Հայաստանին մասին նշում են միշտ, որ այստեղ նրանց գրավում է անվտանգ միջավայրը. ինչո՞ւ է նրանց թվում, որ Հայաստանն անվտանգ երկիր է,
  • Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ժամանած միգրանտների մեջ մեծ տոկոս են կազմում ազգությամբ հայերը. Հայաստանի տնտեսական հնարավորությունները բավարա՞ր են, որ նրանք չհեռանան երկրից։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Տաթեւ Վարդանյանի հետ քննարկում ենք միգրացիոն խնդիրները։

Back to top button