ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան ողջունում է ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Ֆրանսիան ողջունել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման արդյունքները։

«Այս հանդիպումը թույլ տվեց երկու կողմերին պայմանավորվել սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի արագ հանդիպման շուրջ»,-ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության հովանու ներքո սկսված երկխոսությանը և կշարունակի նպաստել այդ երկխոսությանը իր ազգային կարգավիճակով, որպես Եվրամիության խորհրդի նախագահ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի», — հայտնել են նախարարությունից։

Back to top button