ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարները

Ս.թ. մայիսի 24-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել «Japan Airlines» ավիաընկերության Միջազգային ուղիների ռազմավարության խմբի փոխտնօրեն Տացուրո Ասամիի և Միջազգային ուղիների մարքեթինգի բաժնի մենեջեր Արան Սատոյի հետ:

Հանդիպման հիմնական թեման համավարակից հետո Ճապոնիայից դեպի ՀՀ ուղիղ թռիչքների իրականացման հեռանկարներն էին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց վերոնշյալ ուղղության գրավչությունը՝ այդ թվում նաև Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա և այլ շրջաններ տարանցիկ թռիչքներ իրականացնելու հնարավորությունների համատեքստում:

Back to top button