Հայագիտակ

Վանականների գերեզմանների վրայով քայլելն անարգանք չէ․ հնագետ․ «Հայագիտակ»

Պատմա-մշակութային ժառանգության գիտահետազոտսկան կենտրոնի հնագիտական խմբի ղեկավար Արման Նալբանդյանը գտնում է, որ ոչ միայն անարգանք չէ, այլև անգամ անհրաժեշտ է քայլել եկեղեցիների մոտ թաղված վանականների գերեզմանների վրայով, քանի որ այդպիսով նրանք մահվանից հետո էլ ծառայում են եկեղեցուն։

Իսկ Սանահինի վանական համալիրի ս.Հարություն եկեղեցու մոտ պեղումների արդյունքում բազմաթիվ գերեզմաններ են գտնվել, որոնք պատկանել են վանականների և վանքին մեծ ծառայություններ մատուցած մարդկանց։

Շատ վիրավորական է, որ դրանք եղել են մեկուկես մետրանոց աղբի շերտի տակ, և, իրենց բուն գործին անցնելուց առաջ , հնագետները ստիպված էին մաքրել կենցաղային աղբի այդ հսկայական կույտերը։

Շուտով Սանահինի տարածքում կսկսվեն վերանորոգչական աշխատանքները և համալիրը ավելի հրապուրիչ կդառնա զբոսաշրջիկների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button