ԿարևորՔաղաքական

ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մշակումը հավաքական ջանքերի արդյունք է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր տարբերակի պատրաստումը շատ ակտիվ է իրականացվում, սա կոլեկտիվ աշխատանք է, այլ ոչ թե «վերևից» կայացված որոշում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Նոր իրականության նոր իմաստները (New Meanings of New Reality) միջազգային ֆորումում։

«Թարմացված հայեցակարգն այժմ միայն մշակման փուլում է, այս գործընթացը շատ ակտիվ է, այն կոլեկտիվ է, այն չի իջեցվում վերևից կատարման համար: Դա, ինչպես ցանկացած հայեցակարգ, դոկտրինալ փաստաթուղթ մեր երկրում, հավաքական ջանքերի արդյունք է»,- ասել է Զախարովան։

Back to top button