ԿարևորՔաղաքական

Հույս ունենք տեսնել հստակ քայլեր. Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Թվիթերի իր էջում կիսվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառումով, ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած թվով երրորդ եռակողմ հանդիպման անցկացումը։

«Ողջունում ենք 3-րդ եռակողմ հանդիպումը, որը կազմակերպել է ԵԽ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում։ Հույս ունենք տեսնելու կոնկրետ քայլեր, որոնք աջակցում են կայուն խաղաղության դինամիկային»,- ասված է Բորելի գրառման մեջ:

Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերում:

Back to top button