Կյանքին ասել այո՛

«Հոգու վերադարձ» ֆիլմը պատերազմում զոհված զինվորի մասին է. Դավիթ Ղազարյան․ «Կյանքին ասել այո՛»

Դավիթ Ղազարյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 7-ին Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 2-ին, ծառայել է Գյումրիի ուսումնական զորամասում, ապա ծառայությունը շարունակել  Ջրականում։

Կռվել է Ջրականում և Հադրութում, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին բազկոսկրի հրազենային վիրավորում է ստացել։

Տարել է երկու վիրահատություն։ Վաղաժամկետ զորացրվել է։ Այժմ  սովորում է «Պանարմենիան» մեդիադպրոցում, ապագա ռեժիսոր է։ Արդեն նկարահանման փորձ ունի․ ընկերների հետ նկարահանած «Հոգու վերադարձ» կարճամետրաժ ֆիլմը պատերազմում զոհված զինվորի մասին է, որի հոգին վերադառնում է տուն, բայց նրան ոչ ոք չի տեսնում։  

Ցուցադրել ավելի
Back to top button