ԿարևորՀասարակություն

Հյուսիս-հարավ միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի 5 կմ երկարությամբ առաջին շերտը

Ասիական զարգացման բանկի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված (ընդհանուր երկարությունը՝ 18,7 կմ), որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ վերջիններս ծանոթացել են շինարարական աշխատանքների առաջընթացին։

Այս տարի 5 կմ երկարությամբ տարածքում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը՝ 8 սմ հաստությամբ։

ԱԶԲ և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները հանդիպել են շինարարների, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի հետ, քննարկել աշխատանքային հարցեր:

Back to top button