ԿարևորՀասարակություն

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի մուտքը տոմսով կլինի

Զորաց քարեր հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 1-ից  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության, գործելու են տոմսերի հետևյալ սակագները.

  • ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
  • Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
  • Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
  • Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
  • Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
  • Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
  • Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ
Back to top button