

Էլեկտրամոբիլ արտադրողներն առաջին անգամ դարձել են կոբալտի հիմնական սպառող՝ հետևում թողնելով սմարթֆոն արտադրողներին: 2021թ.-ին ավտոգործարաններն օգտագործել են 59 հազար տոննա, իսկ սմարթֆոն արտադրողները՝ 26 հազար տոննա կոբալտ:
Ամենից արևոտ մայրցամաքի երկրներից մեկը էներգետիկ ճգնաժամի լուծում է առաջարկում հարևան մայրցամաքին: Նամիբիան Եվրոպային կոչ է անում գնել իր «թեժ արևի և օվկիանոսային ջրերի» միջոցով արտադրվող ջրածին:
ՄԱԿ-ը նվազեցրել է մոլորակի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը: Կառույցն այս տարի 4%-ի փոխարեն ակնկալում է լոկ 3.1% աճ: