ԿարևորՀասարակություն

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա` Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Առինջ համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Այսուհետ Առինջի երեխաները կունենան հնարավորություն՝ ստանալու անվճար ինժեներական կրթություն հենց իրենց բնակավայրում։

Ինչպես հայտնում են Աջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, լաբորատորիան բացվել է Առինջի միջնակարգ դպրոցի և ԱՏՁՄ աջակցությամբ։

ԱՏՁՄ նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը:

Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 15000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

«Արմաթ» ծրագիրն արժանացել է բազում միջազգային մրցանակների այդ թվում՝

▪️Sustainable Growth by WITSA Global Excellence 2016

▪️The Best Provider of IT Education by GITI 2016

▪️Nokia Award by The Eurasian Week International Forum 2018

Back to top button