ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ–ի լեհական նախագահությունը ողջունել է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը։

«Ուղիղ երկխոսությունը նախապայման է հարաբերությունների կարգավորման և համապարփակ խաղաղության համաձայնագրի պատրաստման համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու ջանքերին՝ երաշխավորելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»,- ասվում է լեհաան նախագահության Twitter-ի գրառման մեջ։

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանազատման և անվտանգության կոմիտեի աշխատանքների մեկնարկի շուրջ։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստմանը, հումանիտար հարցերին, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները, նմանատիպ հանդիպում նախատեսված է հուլիսին կամ օգոստոսին։

Back to top button