ԿարևորՀասարակություն

«Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացման հասույթը կփոխանցվի MetaGait VR ակնոցների արտադրությանը

Մայիսի 24-ին, ժամը 18:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կցուցադրվի «Փոքրիկ իշխանը» բարեգործական ներկայացումը։

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների վերապրումով ստեղծված ներկայացումն ունի բարի նպատակ՝ ներկայացման հասույթը փոխանցել հայկական «ՔայլՏեք» ընկերության MetaGait VR ակնոցների արտադրությանը, որոնք կնվիրաբերվեն զինհաշմանդամություն և մանկական ուղեղային կաթված ունեցող այն անձանց, ովքեր ունեն քայլքի դժվարություններ։
Ներկայացմանը ելույթ կունենա նաև դաշնակահար և կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը։  Գեղարվեստական ղեկավար` Գևորգ Պողոսյան։

Համերգը կազմակերպել են Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Back to top button