ԿարևորՄշակույթ

Սուրբ Քաթբերտ եկեղեցում համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին

Մայիսի 21-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որը կազմակերպել է «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան։

Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծել է մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովուրդների միջև։

Դեսպանը նաև նշել է, որ այս տարի ՀՀ-ն և ՄԹ-ն տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը հնարավորություն է ընձեռում ՄԹ ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։

Համերգի ընթացքում կատարվել են «Քլինգեն» երգչախումբի և «Քլինգեն» կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ, ինչպես նաև մի շարք միջազգային ճանաչում ունեցող հայ և արտասահմանյան երաժիշտների կողմից կատարվել են կոմպոզիտորի ստեղծագործությունները։

Back to top button