ԿարևորՀասարակություն

Մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել

Հայաստանում  վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 17-23  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 19 հիվանդ, գրանցվել է մահվան1 դեպք։

Մայիսի 23-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 939 դեպք, որոնցից 412 090 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:
Կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Ընդհանուր կատարվել է  3 089 295 թեստավորում:

Back to top button