ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է մայիսի 22-ին Մարտակերտի շրջանում անհետացած քաղաքացին

Ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի Կաչաղակաբերդ տանող անտառամերձ տարածքում հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած ՀՀ քաղաքացի, 63-ամյա Ս.Մ.-ն:

Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և քաղաքացուն նշված տարածքից ուղեկցել անվտանգ տեղամաս, որից հետո վերադարձել մշտական տեղակայման վայր։ Պարզվել է, որ Ս.Մ.-ն, տեղանքում չկարողանալով կողմնորոշվել, կորել է:

Կապի բացակայության պատճառով քաղաքացին չի կարողացել կապ հաստատել արշավախմբի անդամների հետ և սկսել է ինքնուրույն փնտրել անտառից դուրս գալու ճանապարհը: Այսօր վաղ առավոտյան 07:30-ի սահմաններում Ս.Մ.-ն, նկատելով ճանապարհը, դուրս է եկել երևացող տեղանք, որտեղ էլ փրկարարները նրան նկատել են: 

Մայիսի 22-ին` ժամը 02:15-ին մեկնարկած որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի և առանձին ջոկերի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը: 

Հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ հերթապահ մասեր:

Back to top button