ԿարևորՀասարակություն

Երիտասարդական կենտրոն՝ Գորայքում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորայքում մասնակցել է համայնքային երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը։Նման կենտրոն հիմնելու նախաձեռնության հեղինակը գորայքցի միջազգայնագետ Վերգինե Թադեւոսյանն է։ Իսկ գաղափարն իրականություն է դարձել ««ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների» շրջանավարտների ցանց» ծրագրի աջակցությամբ։

Ըստ հիմնադրի՝ կենտրոնը լինելու է ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ համայնքի երիտասարդները կկարողանան կազմակերպել քննարկումներ, զարգացնել գաղափարներ եւ, աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լուծել երիտասարդության եւ համայնքի առջեւ ծառացած խնդիրները։

Ողջունելով կենտրոնի բացումն ու շնորհավորելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետը նշել է, որ իր համոզմամբ համայնքը երիտասարդների մտքերի ու գաղափարների կարիքը շատ ունի, քանի որ իրենց պատկերացումներն ու տարբեր ոլորտների վերաբերյալ տեսլականները գունավոր են ու դրական, եւ դա շատ կօգնի համայնքի զարգացմանը։

Կենտրոնի ստեղծմանն աջակցել են նաեւ Գորայքի միջնակարգ դպրոցի տնօրենությունն ու համայնքապետարանը։

Back to top button