Հայկական հարց

Բարեգործական կառույցներն առաջին հերթին գաղթականների կենսական հարցերն էին հոգում․ «Հայկական հարց»

Գաղթականներին օգնության ձեռք էին մեկնել հայկական և միջազգային բարեսիրական կազմակերպությունները։ Դրանց շարքում էին 1910-ին ԱՄՆ-ում ձևավորված Հայ օգնության միությունը, 1906-ին Կահիրեում հիմնված Հայ բարեգործական ընդհանուր միությունը, 1918-ին կազմավորված Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը և այլն։

ՀՕՄ-ի անդամներ

Բարեգործական ու ազգային տարբեր կազմակերպությունների, հետագայում նաև Հայաստանի Առաջին հանրապետության պետական համապատասխան կառույցների ջանքերով էին մասնավորապես լուծվում տարագիրների առջև ծառացած բազմապիսի խնդիրները։ Նրանց սննդով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելուն զուգընթաց՝ փորձում էին լուծել աշխատանքի և կրթություն ստանալու հարցերը։

Մեջտեղում Ֆրիտյոֆ Նանսենն է

Առանձնահատուկ էր Ամերկոմի, միսիոներական կազմակերպությունների և բարի կամքի տեր անձանց, ասենք՝ Մարիա Յակոբսենի, Ֆրիտյոֆ Նանսենի խաղացած դերը։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 3-րդ։

Back to top button