ԿարևորՀասարակություն

Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկում է պետությունը, որպեսզի Երևանը դառնա նոր տեխնոլոգիական կլաստեր.

«Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել, որպեսզի հասկանանք, թե որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար»:

Back to top button