ԿարևորՀասարակություն

Ուղեգծերի ժամանակավոր փոփոխություն՝ տրանսպորտային 6 երթուղիներում

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։ 

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում հետևյալն էր՝ Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխված ուղղությունը հետևյալն է՝ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային 26 երթուղու համար նախկինում սահմանված էր հետևյալ երթուղին՝ Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխված ուղղությունը հետևյալն է՝ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին նախկինում գործում էր Լենինգրադյան փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ։ Ժամանակավոր սահմանվել է Լենինգրադյան փողոց, Հալաբյան փողոց, Հրազդանի կիրճ, Աթենքի փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փողոց, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Հետադարձը հետևյալն է՝ «Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փողոց, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փողոց, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button