Կյանքին ասել այո՛

Այժմ ավելի շատ եմ ուզում կյանքից քաղել ․ Արամ Արզումանյան․ «Կյանքին ասել այո՛»

Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 20-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկակակն համալսարան, ապագա էներգետիկ է։

Զորակոչվել է 2019-ի դեկտեմբերի 16-ին, ծառայել է Կապանի զորամասում, կռվել է Ջրականում, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին ծանր վիրավորումներ է ստացել անօդաչուի և հրետանու հարվածներից։ Կորցրել է ոտքերը, ծնկից ներքև այժմ պրոթեզներ է կրում։ 11 վիրահատություն է տարել, բայց դեռ էլի կվիրահատվի, մարմնում դեռ հարյուրավոր բեկորներ կան։ Այդուհանդերձ, Արամը զբաղվում է ակտիվ սպորտով․ լող , բասկետբոլ։ Նաև մեքենա է վարում, ինչպես վիրավորվելուց առաջ։

Զբաղվում է ոսկու դիզայնով։ Սիրած աղջիկ ունի, առաջիկայում կնշանադրվեն։ «Այժմ ավելի շատ եմ ուզում կյանքից քաղել»,-ասում է Արամը:

Ցուցադրել ավելի
Back to top button