ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջիկա հանդիպումը։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային աջակցելուն՝ որպես դրա մի մաս: Մենք կոչ ենք անում այս երկխոսությունը շարունակել, և կողմերին ակտիվացնել իրենց դիվանագիտական ​​ներգրավվածությունները՝ ուղղակի ներգրավման համար գոյություն ունեցող մեխանիզմներն օգտագործելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համապարփակ լուծումներ գտնելու համար, և կարգավորել իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով»,- ասել է խոսնակը։

«Մենք այնտեղ ենք այս գործընթացին աջակցելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», — ասել է Նեդ Պրայսը։

Ցուցադրել ավելի
Back to top button