Վերնատուն

Ճամփորդությունները խորհրդահայ արվեստագետների գործերում․ «Վերնատուն»

Թանգարանների միջազգային օրվա առիթով «Նիկոլայ Նիկողոսյան» ցուցասրահը ներկայացնելու է «Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» ցուցահանդեսը։

Ներկայացված են 20-րդ դարի հայ արվեստագետների աշխարհի տարբեր երկրներում արված աշխատանքները։ Արվեստագետները աշխարհը միշտ նոր ու անսովոր տեսանկյունից են դիտարկում` ասում է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն, նկարիչ համադրող Սարգիս Հովհաննիսյանը։

«Խորհրդային միության տարիներին աշխարհի հետ կապը ստեղծում էին արվեստագետները։ Այստեղ ոչ միայն իրենց անձի փնտրտուքներն էին արվեստում, այլ նաև միջմշակութային կապեր էին ստեղծում, արվեստային երկխոսություն, հաղորդակցման կամուրջ հանդիսանում», – ասում է Սարգիս Հովհաննիսյանը։

Նա պատմում է, որ ընտրված աշխատանքները բազմաժանր են և յուարքանչյուր ցուցադրությանը զուգահեռ իրականացվում է ոչ ֆորմալ արվեստային կրթության նախագիծ, որի շրջանակներում համագործակցում են արվեստի ստուդիաների, թանգարանների և արվեստի այլ կառույցների հետ։ Ասում է, որ իր ճամփորդությունները նույնպես մեծ ազդեցություն են ունեցել ոչ միայն իր արվեստի վրա, այլ շատ երկրների փորձը տեղայնացնելու և միջթանգարանային համագործակցության առումով։

«Ճամփորդական նոթերի ենթատեքստերից մեկն էլ այն է, որ մենք լիարժեք մասնակիցը լինենք աշխարհում տեղի ունեցող արվեստի գործընթացներին․ ցուցահանդեսներին, փառատոներին, հայ արվեստագետները պետք է երկխոսության մեջ մտնեն աշխարհի հետ», – նշում է նկարիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button