ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիտվայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Այսօր առավոտյան Հայաստանի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լիտվայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Լիտվայի և Հայաստանի նախագահները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի Գիտանաս Նաուսեդային:

Մատենադարան կայցելի նաև Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը։

Back to top button