Հայագիտակ

Մորուս Հասրաթյանի Մեսրոպ Մաշտոցը․ «Հայագիտակ»

Շատ ինքնատիպ մոտեցում ունի մեծ գիտնական Մորուս Հասրաթյանը Մեսրոպ Մաշտոցի և գրերի գյուտի նկատմամբ։ Այս տարի լրանում է Մաշտոցի ծննդյան 1660-ամյակը, և այս առիթով կայացած գիտաժողովի ժամանակ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց այդ տեսակետները։

Հասրաթյանը գտնում է, որ Մաշտոցն ինքնակամ չի հեռացել արքունիքից, նրան հեռացրել են։ Եվ այբուբենը ստեղծելու համար է միայն նա դարձել հոգևորական։ Սակայն շարունակել է մնալ պետական գործիչ։

Հասրաթյանը նաև մի քանի տարով հետ է տանում գրերի գյուտը։ Մաշտոցը ստեղծել է ոչ միայն երկաթագիր, այլ բոլորգիր տառերը։ Հասրաթյանը նաև շատ բարձր է գնահատում Վռամշապուհ թագավորի դերը գրերի ստեղծման գործում։

Back to top button