ԿարևորՔաղաքական

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունները։

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Back to top button