ԿարևորՀասարակություն

Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները, մասնավորապես՝ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաները դասավանդող ուսուցիչները։

«Սիրելի ուսուցիչներ, հուսով եմ՝ կօգտագործեք այս հնարավորությունը»,- գրել է նա։

Back to top button