Գոյության ծածկագիր

Ինչպե՞ս են հույզերը հաշվարկում բեմում․ մաթեմատիկան թատրոնում է․ «Գոյության ծածկագիր»

Նախորդ դարի թատրոնի ամենամեծ ռեժիսորներից մեկը՝ Ժերզի Մարիան Գրոտովսկին բեմադրեց «Կանգուն արքայազն» ներկայացումը։ Այն խստորեն պաշտպանում էին՝ չէր թույլատրվում ձայնագրել, լուսանկարել, տեսանկարահանել։ Սակայն ինչ-որ մեկին հաջողվեց հաղթահարել «չի կարելի»-ն և ձայնագրել այն։ Դրանից 10 տարի անց մեկ այլ թատերասեր կարողացավ նկարելի միայն պատկերը։ Եվ երբ մարդիկ փորձեցին համադրել իրարից 10 տարի հեռավորության վրա գտնվող ձայնն ու պատկերը՝ դրանք ճշգրտությամբ համապատասխանեցին։

Թատերագետները «Կանգուն արքա» ներկայացումն ամբողջովին էմոցիա են համարում․ ասում են՝ ասես մարդն ամբողջովին մերկացած լինի Աստծո առաջ և մեղքերի քավություն խնդրի։ Սակայն այդ էմոցիան, փաստորեն, նույնպես չափված, հաշվարկված, ճշգրտված է։

«Երազել եմ լինել դերասան։ Բայց այն տարիներին, երբ ես փոքր էի և դեռ շարունակում էի երազել, մենք գնեցինք ձայնագրիչ՝ մագնիտաֆոն։ Եվ ես առաջին անգամ լսեցի իմ ձայնը ձայնագրված ժապավենի վրա։ Ես հասկացա, որ այս ձայնով ես չեմ կարող լինել դերասան և գնացի ավելի հեշտ ճանպարահով՝ ռեժիսուրայով, որտեղ դու խորհուրդ ես տալիս՝ ինչպես է պետք խաղալ, բայց ինքդ խաղալ չգիտես»։

Այն, որ ամեն բեմադրություն անելուց, ամեն անգամ դերասանի հետ շփվելուց, ամեն դեր վերլուծելուց դու փորձում ես գտնել ճիշտ թվեր և ճիշտ գործողություններ, որ ստանաս ճիշտ արդյուքն, դա այդպես է։

Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 5-րդ դասարանում տվեց իր կյանքի առաջին քննությունը, որը մաթեմատիկա առարկայից էր։ Ձախողեց։ Մեկ տարի անց նույն առարկայի հանրապետական օլիմպիադային էր մասնակցում։ Ասում է՝ ամեն անգամ ներկայացում բեմադրելիս չի բացում տետրի վերջին էջը, որտեղ բազմապատկման աղյուսակն է, բայց առանց մաթեմատիկայի գործը հաստատ կձախողվի․

«Լավ մաթեմատիկական խնդիրը նաև գեղեցիկ խնդիրն է, նույնը նաև թատրոնում ճիշտ հաշվարկած ներկայացումը գեղեցիկ ներկայացում է ստացվում։ Այն պետք է բավարարի մարդու և՛ ուղեղի, և՛ գեղագիտական պահանջները։ Մենք մաթեմատիկայի մեջ ման ենք գալիս ամենակարճ ճանապարհը։ Ամենակակարճ ճանապարհ չի նշանակում ամենահեշտ ճանապարհը, դա նշանակում է ամենատրամաբանական ճանապարհը, առանց ավելորդությունների։ Իսկական թատրոնը ևս չի սիրում ավելորդություներ»։

Թատրոնում մաթեմատիկան «խառնվում է» ոչ միայն բովանդակությանը, այլ նաև տեխնիկական հարցերին։ Բաբայանը վստահ է՝ այն որքան էմոցիաների, նույնքան էլ օրենքների տեղ է։ Օրինակ՝ միզասցեն՝ բեմում դերասանների տեղաբաշխումը կառուցելու համար ռեժիսորը լուրջ հաշվարկներ է կատարում․

«Մեր աչքն այնպես է կառուցվածք, որ հայացքը գնում է դիագանալով, այն կետի վրա, որտեղ մեզ պետք է, այդ դիագանալները խաչվում են։ Իրականում այդպես են կառուցված նաև բեմի շահեկան և ոչ շահեկան կետերը։ Եթե մենք բեմը բաժանենք դիագանալների, դրանք շահեկան կետերն են։ Դու կարող ես ավելի մոտ կանգնել, բայց դիագանալի մեջ չընկնես և դա շահեկան կետ չի։ Մաթեմատիկայում կան նույնիսկ այդպիսի խաղեր, որոնք կոչված են խաբելու մարդու ուշադրությունը։ Այս խաղերը նաև օգնում են թատրոնում, որովհետև մենք հաճախակի կարողանում ենք նաև խաբել, որ հետո բերել ցույց տալ ճշմատությունը»։

Թատրոնում չափի զգացողությունը շատ-շատ կարևոր է, որ դու իմանաս՝ էս էմոցիան ինչքա՞ն պիտի տևի, սրանից հետո ո՞ր պահին պիտի փոխվի մյուս էմոցիան գա։

«Մաթեմատիկական օգնում է կոմպոզիացիաներ հավաքելուն։ Շատ հաճախ լինում է, որ նույնիսկ տրամաբանական չի,  բայց դու ուզում ես, որ դերասանը մի քիչ գա էս կողմ, որովհետև դա կոմպոզիցիան գեղեցկացնում է»։

2020 թվականին Սոս Սարգսայնի Համազգային թատրոնում ներկայացվող հանրահայտ ներկայացումների ցանկը համալրվեց Թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի ուսանող Մերի Մարգարյանի դիպլոմային աշխատանքով․ ներկայացվեց ամերիկացի դրամատուրգ, օսկարակիր կինոռեժիսոր Վուդի Ալենի «Ճախրող լամպ» ներկայացումը՝ Մերիի մեկնաբանությամբ։ Ներկայացման համար 2022 թվականի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը նա արժանացավ լավագույն երիտասարդ բեմադրիչ մրցանակին․

«Փորձերի սկզբնական շրջանում շատ ենք երևակությանը տեղ տալիս, շատ ազատություն է, ոչինչ որոշված չի, դու փորձում ես, գտնում ես։ Բայց հետո, երբ գալիս է ներկայացումը հավաքելու պահը, դու պիտի ամեն ինչ ճշգրտես, չափես, ու նույնիսկ խաղալուց, եթե մի քիչ ավել ես տալիս էմոցիան, դա կարող է փչացնել տեսարանը, մի քիչ քիչը՝ նույնպես։ Այսինքն՝ թատրոնում չափի զգացողությունը շատ-շատ կարևոր է, որ դու իմանաս՝ էս էմոցիան ինչքա՞ն պիտի տևի, սրանից հետո ո՞ր պահին պիտի փոխվի մյուս էմոցիան գա»։

Ես հիշում եմ՝ մի կին մի անգամ իմ «Թռիչք քաղաքի վրայով» բեմադրությունը փորձեց գրաֆիկով իր թատերագիտական հոդվածում ներկայացնել, և այնքա՜ն ներդաշնակ գրաֆիկ էր ստեղծել։

«Երկրաչափությունն ի՞նչ է դու ֆիզիկապես գոյություն չունեցող ինչ-որ առարկա տեսնում ես, իրեն իրական ես տեսնում, իր անկյունները, կողմերը․․․ ու սկսում ես իր վրա չափումներ անել, նույն էլ բեմի վրա՝ ոչինչ չկա, բայց դու ստեղծում ես բեմի վրա քո ճարտարապետությունը, քո աշխարհը, միևնույն է` նույն երևակայական աշխատանքն է գնում»։

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գևորգյանն է։ Ասում է ճիշտ ստեղծագործության իր բանաձևը․ այնտեղ դու և՛ ճիշտ զգում ես, բայց և՛ նաև հաշվարկված ես՝ սկզբից մինչև վերջ, գիտությունն ու արվեստը միախառնելով, տարերայնությունից խուսափելով․

«Շատ զգացմունքային դերասանը կարող է ոչ մի ձև չհասնի հանդիսատեսի սրտին, ինքը լացի, ողբա, բայց ոչ մեկին դրանից ոչինչ չլինի։ Հենց դա է, որ դու ամբողջովին զգացմունքին տրված ես, և միաժամանկ շատ հստակ տեսնում ես՝ ինչը ինչպես է։ Օրինակ՝ շատ հաճախ լինում է, որ խաղալիս զգացմունքի մեջ եմ, լացում եմ ու իմ միջի Նարինեն դա տեսնում, ասում է՝ էս ինչ լավ երեկո է, ինքը ուրախանում է, ասում է՝ հանդիսատեսը ինձ հետ շնչում է։ Դա երկու ապրումների գումարում է, բայց դա լինում ա, դա կա»։

Դերասանը 0.07 վայրկյան ուշացնում է մյուս բառը․ այն դառնում է կրակոց, ասում է Նարինեն, որը մտնում է հանդիսատեսի սրտի մեջ։ Մի քանի ակնթարթ՝ դադար, մի փոքր՝ բարձրություն, նույնչափ խորություն ու կտրուկ խոսք, ռիթմի, տեմպի, տեմբրի ընտրություն։ Այս բոլոր հաշվարկներն են ընկած բեմից հնչող էմոցիոնալ բառի հիմքում։

«Քանի որ մենք գործ ունենք տիկնիկների հետ և այդ տիկնիկը պետք է հոգի առնի, հետաքրքիր լինի, կենդանի լինի, պիտի շնչի, հրապուրի, ծիծաղեցնի, տխրեցնի, պիտի գրավիչ լինի․․․սա արդեն զուտ հաշվարկի հարց է՝ ինչքան է պետք սրանից, ինչպես դա դասավորել, ինչ հերթականությամբ անել գործողությունները, որտեղ է պետք պակասեցնել, որտեղ է պետք ավելացնել, ինչ գումարների արդյունքում է իրականում ստեղծվում տիկնիկը։ Եթե ես հիմա ասեմ՝ քանի մարդ է աշխատում մի տիկնիկի վրա՝ դուք կզարմանաք․․․»,- ասում է Ռուբեն Բաբայանը

Տիկնիկային թատրոնի տիկնիկներն այսպես են ծնվում․ էսքիզն անում է նկարիչը, հետո քանդակագործն է աշխատում, հետո՝ մեքենայացման մասնագետը, հյուսնը, տիկնիկագործը և վերջում՝ դերձակը։ Բոլորի գործը՝ խիստ մաթեմատիկական։ Այս բոլոր մարդիկ, Ռուբեն Բաբայանի խոսքով, բանաձևի անդամ են, որոնց ճշգրտությունից է կախված՝ կլինի՞ արդյունք, թե՞ ոչ։ Թատրոնում չկա պատահական էմոցիա, չկա պատահական շարժ կամ դիրք։ Ամեն ինչ թիվ է, հաշիվ ու չափում՝ միախառնված զգացմունքին։

Իսկ թե մյուս որ ոլորտում է տեղավորվում մաթեմատիկան՝ այն մարդու համար այսքան գրավիչ դարձնելու համար, կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։

Ցուցադրել ավելի
Back to top button