ԿարևորՀասարակություն

Գերմանիայի տուրօպերատորները ժամանել են Հայաստան

Մայիսի 13-21 ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հրավերով, Willy Scharnow Tourism Foundation հիմնադրամի և Condor ավիաուղիների հետ համատեղ, Հայաստան են ժամանել Գերմանիայի 7 զբոսաշրջային օպերատոր և գործակալ։

Ինչպես հայտնում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն, այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային առաջարկներին՝ շրջագայելով Հայաստանով։

Այցի ընթացքում Գերմանացի գործընկերները մի շարք հանդիպումներ են ունենում Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների, տեղացի զբոսաշրջային օպերատորներին ներկայացնող ասոցիացիաների, մարզային զբոսաշրջային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն գերմանական շուկայում ճանաչելի դարձնելու նպատակով։

Back to top button