Խոշորացույց

Ազգային միասնություն. միավորվել ում շուրջ եւ ինչի համար. «Խոշորացույց»

Ով հայ ժողովուրդ, քո միասնությունը քո հավաքական ուժի մեջ է. Չարենցի այս «Պատգամը» ամեն անգամ հիշվում է, երբ խոսում ենք ազգային միասնության մասին։

Ընդամենը մի քանի օր առաջ իմ ավագ գործընկերների հետ նորից խոսում էինք ազգային միասնության մասին, նորից հիշեցինք Չարենցի մասին, նորից կարեւորեցինք միասնական լինելու հանգամանքը։ Իմանալով, որ քաղաքական գործիչներից մեկը հատկապես դուր չի գալիս գործընկերոջս, ասացի` արի միավորվենք նրա շուրջ։ Ոչ մի կերպ` եղավ պատասխանը։ Պարզվեց, որ ազգային միասնությունը կարեւոր է, բայց` ոչ այնքան։

Մարիամ Հովսեփյանը փնտրել է ազգային միասնության թեման հայ գրականության մեջ

Ըստ իս, մենք անձնակենտրոն հասարակություն ենք, ուստի խոսում ենք կոնկրետ անձի շուրջ միավորվելու մասին, անգամ եթե փորձում ենք մեզ համոզել, թե այդպես չէ։

Մենք անձնակենտրոն հասարակություն ենք, ուստի չենք փորձում ձևակերպել ազգային նպատակ, որին պետք է հասնենք բոլորս միասին ու այդ պատճառով նաև չենք կարողանում ձեւավորել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր` այդ նպատակին հասնելու համար։

Ու մեզ մնում է ազգային գաղափարախոսությունը, որը, ըստ իս, շատ հոսուն է և ամեն մեկն այդ բառը ասելիս մի բան է հասկանում։ Ու սրանից սկսվում է ածականաշատ մեր քաղաքական միտքը, որտեղ կորում է այն իրականը, էականը, գոյականը, որի շուրջ կարելի է բանավիճել ու գտնել ճշմարտությունը։

Հռիփսիմե Հովհաննիսյանը պարզել՝ ինչպես են քաղաքական ուժերը ազգային միասնության հարցին անդրադարձել վերջին 100 տարում
  • ինչ ասել է ազգային միասնություն եւ ինչո՞ւ են բոլորը պնդում, որ մեր դժբախտությունն անմիաբանության մեջ է,
  • ազգային միասնության հասնելու այս ցանկությունը հատուկ է հայերի՞ն, թե՞ աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ նման ցանկություն ունեն,
  • Ինչպե՞ս հասնել ազգային միասնության եւ ի՞նչ է ժամանակակից աշխարհում, այն էլ պառակտված աշխարհում, միասնությունը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ խոսում ենք ազգային միասնության մասին և թե ովքեր պետք է ձևավորեն ազգային նպատակները։

Ցուցադրել ավելի
Back to top button