ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածում հայ-ադրբեջանական սահմանի իրադրության վերաբերյալ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Back to top button