ԿարևորՔաղաքական

ՀԱՊԿ-ը հավաքական ուժերն Ուկրաինայում չի օգտագործի

ՀԱՊԿ-ի մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն, RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովում մայիսի 16-ին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարցը «չի բարձրացվել կամ քննարկվել»։

Իր հերթին, ՌԴ ԱԳՆ-ում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, պատասխանելով հարցին, թե ընդհանրապես բացառվե՞լ է ՀԱՊԿ հավաքական ուժերին հատուկ գործողության շրջանակներում ներգրավելու հնարավորությունը, բացատրել է, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. դաշինքի երկրների տարածքն է»։

«Սա (Ուկրաինան — խմբ.) մեր տարածքը չէ, ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում միջոցների օգտագործում այդ տարածքներում: Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Back to top button