Սփյուռքի ձայնը

Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները ենթադրում են փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում․ «Սփյուռքի ձայնը»

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սիրիայում և Լիբանանում:

Հայ համայնքի հետ հանդիպումներին ներկա են եղել համայնքային ակտիվ անդամներ, Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների առաջնորդները, ՍԴՀԿ, ՌԱԿ և ՀՅԴ կուսակցությունների, Ջինիշյան և Կարագյոզյան հիմնադրամների, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կաթողիկե միության, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Սիրիայի խորհրդարանի Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանի, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանի, Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ:

Հայրենիք-սփյուռք հարաբերությունները ենթադրում են փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում։

«Այդ համագործակցության արդյունավետության բարձրացման հրամայականը ո՞րն է հարցին նույն պատասխանը կտամ՝ ինչ կտայի երկու տարի առաջ՝ դա միմյանց նկատմամբ անկեղծության, փոխշահավետության սկզբունքներով համաձայնության գալն է։ Դա շատ կարևոր է, որովհետև իրականում դրա բացակայությունը խիստ զգացվում է։ Եվ մինչև այդ հարցը չլուծվի, մենք լուրջ լուծումներ էլ չենք ունենա այս հարաբերությունների խնդիրների իմաստով»,– ասում է Զարեհ Սինանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button