Հաջողության նոտա

Կյանքը կտավ է, որտեղ գրում ենք հավերժությունը․ Էդգար Գյանջումյանի «Հաջողության նոտան

Նա երազում էր դառնալ կոմպոզիտոր, թեև սովորում էր ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Նրա երազանքն իրականություն դարձավ, երբ երկրորդ կուրսում էր․ սկսեց ստեղծագործել և ստեղծեց բազմաթիվ մեղեդիներ:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Էդգար Գյանջումյանի հեղինակած ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1998-ին Հանրային ռադիոյով:

Վաղ առավոտյան նրա համար կարևոր է զրույցը Արարչի հետ. կարծում է՝ «երբ բարձրյալի հետ հարաբերությունն առաջնային է, ամեն բան իր տեղում է»: Ասում է՝ բացասականն իր մեջ «ներուժ չունի, որովհետև չի սնվում տիեզերական աղբյուրից, նույնիսկ արմատներ գցելու դեպքում չորանալու է, որովհետև չի սնվում հավերժից»:

«Վաղվա օրն ավելի հարուստ է, քան նախորդ օրը, որովհետև նախորդ օրվա դրականը քեզ հետ տանում ես հաջորդ օր․ հետևաբար, օրը պետք է սկսել դրական ժպիտով, միայն դրական էներգիայով: Պետք է շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունես, կյանքն էլ պետք է դարձնել հավերժության գեղեցիկ նախերգանք», – ասում է կոմպոզիտորը։

Նշում է, որ պետք է ապրել այնպես, որ աշխարհը հնարավոր լինի դարձնել ավելի լավը, դատարկության վրա կյանքը չվատնել և միշտ հիշել, որ այն, ինչ ցանում ենք, դա էլ հնձում ենք։

Ցուցադրել ավելի
Back to top button